Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Ռոման» ողջունել է Հենրիխ Մխիթարյանին

«Ռոման» ողջունել է Հենրիխ Մխիթարյանին
02.09.2019 | 21:52

Իտալական «Ռոմա» ակումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Իտալական ակումբի էջը հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարում Մխիթարյանը կրում է իտալական ակումբի շարֆը: Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: Մխիթարյանը օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

Դիտվել է՝ 1836

Մեկնաբանություններ